BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Որոշման ընդունման իրավունքը պատկանում է տնօրենների խորհրդին»

«Որոշման ընդունման իրավունքը  պատկանում է տնօրենների խորհրդին»
09.06.2017 | 08:50

Համաձայն «Թերեք» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ախմեդ Այդամիրովի տարածած հայտարարության, Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող «Թերեք» ֆուտբոլային ակումբը կունենա նոր անվանում: Այն կվերանվանվի «Ահմատ»՝ ի պատիվ Չեչնիայի նախկին գլխավորի՝ Ահմատ Կադիրովի, հանրապետության ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հոր:


Ակումբի վերանվանման հարցը լրջորեն դրվել է այս տարվա մարտին, ու այդ մասին առաջին բարձրաձայնողն ակումբի փոխնախագահ Հայդար Ալխանովն էր: Շատ արագ հետևեց Ռամզան Կադիրովի արձագանքը, որը ժխտեց իր մասնակցությունը նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ խնդիրը վճռելու իրավասություն ունի միայն «Թերեքի» տնօրենների խորհուրդը. «Ես նման խնդրանքներին պատասխան չեմ տվել: Հեղինակներն իրենց նախաձեռնությունը մոտիվացնում են նրանով, որ հանրապետությունում կա տարբեր մարզաձևեր ներկայացնող «Ահմատ» ակումբների ցանց, որը հաջողությամբ զարգանում է, ձեռք է բերել միջազգային ճանաչում: Մարզասերները նաև հիշեցնում են, որ «Թերեքի» վերածնման գործում հսկակայական դեր է ունեցել երկրի առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմատ-Հաջի Կադիրովը: Եվս մեկ անգամ ասում եմ, որ որոշման ընդունման իրավունքը պատկանում է տնօրենների խորհրդին»:


Հաշվի առնելով, թե ինչպիսի ազդեցություն ունի Ռամզան Կադիրովը հանրապետությունում, ու այստեղ իրականում ինչ ավտորիտար բարքեր են, թերևս անվրեպ կարելի է ասել, որ ակումբի վերանվանման հարցը լուծված է: Այնպես որ, «Ահմատը» հանդես կգա «Ահմատում» (մարզադաշտն էլ է կրում Ահմատ-Հաջի Կադիրովի անունը):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ